211652_close_icon
views-count3518 դիտում article-date 18:37 29-05-2020

«Այս տեմպով շարունակվելու դեպքում 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով կհասնենք Իտալիայի ցուցանիշին»․ Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ»,- այս մասին Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք։ «Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները և ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին։ Եվ այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, խոսքը 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերի քանակին է վերաբերվում»,- նշեց Փաշինյանը։ Նա նշեց, որ համաճարակի տարածման այսպիսի տեմպն ինքնաբերաբեր բերում է ծանր, ծայրահեղ ծանր և նաև մահվան դեպքերի աճի։

Նմանատիպ նյութեր