211652_close_icon
views-count22181 դիտում article-date 11:25 13-05-2020

Եթե հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Ցավոք, կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից կարծես դուրս է մնում եւ մենք խնդիրների առջեւ ենք կանգնում: Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/578296.html?fbclid=IwAR1tsgimwnKwQfa_hoe-EddYi_1hZZa0BrYuRfa1aV4zw2WMtBDGyq112j8]News.am[/url]-ը, այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ արդեն քանի օր կորոնավիրուսի վարակման 100-ից ավելի դեպքեր են լինում: «Դա նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի, համատարած կերպով չեն պահպանվում: Մենք հաշվի առնելով երկրում առկա տնտեսական եւ սոցիալական վիճակը, նաեւ այն, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ ներկա է լինելու մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազման: Բայց հիշում եք, որ մենք հայտարարել էինք, որ այս ամենը արդյունավետ կլինի, եթե մենք անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը որոշակի կանոնների պահպանման պատասխանատվություն պետք է ստանձնի: Բայց ես իմ դիտարկումներով կարող եմ ասել, որ փողոցներում տեսնում եմ ձեռքով բարեւող մարդկանց, չեմ ուզում ասել իրար քիթ մտած զրուցող մարդկանց: Սա մեծ խնդիր է եւ մենք այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առջեւ կանգնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առնվազն մեկ տարի դեռ պետք է ապրել կորոնավիրուսի հետ: Մանրամասն՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր