1043 դիտում
13:03 20-12-2018
Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում
Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին անդամ համայնքների ղեկավարներ: Նիստի ընթացքում քննարկվեցին ֆինանսական ապակենտրոնացմանը վերաբերվող հարցեր։
Քննարկում ծավալվեց հատկապես ֆինանսական համահարթեցման ներկա համակարգի վերաբերյալ, մասնավորապես, Երևան քաղաքին ֆինանսական համահարթեցման դոտացիա հատկացնելու մոտեցումների վերաբերյալ:
Փորձագետները մտահոգություն հայտնեցին՝ հաշվարկների հիմքում ընկած է անհավասար ֆինանսական համահարթեցման իրականացման մոտեցում: Մասնավորապես բարձրաձայնվեց մի մտահոգիչ փաստ. «Երևան քաղաքում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտներն՝ առանց ֆինանսական համահարթեցման դոտացիաների, 2014-2018-ը միջինը կազմել է 57.9 հազար դրամ, իսկ նույն ցուցանիշը ֆինանսական համահարթեցման դոտացիաների հետ միասին միջինը կազմել է 69.6 հազար դրամ: Մնացած համայնքների մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտներն՝ առանց ֆինանսական համահարթեցման դոտացիաների, 2014-2018-ը, միջինը կազմել է 10,5 հազար դրամ, իսկ նույն ցուցանիշը ֆինանսական համահարթեցման դոտացիաների հետ միասին միջինը կազմել է 27.3 հազար դրամ կամ Երևանի ցուցանիշից 59.1 հազար դրամով պակաս (2,5 անգամ պակաս): Սա նշանակում է, որ դոտացիաների հատկացման գործող համակարգը համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունները չի նվազեցնում»:
ԵԽ փորձագետ Արտակ Երգենյանը մտահոգություն հայտնեց նման անհավասար մոտեցման վերաբերյալ. «Անընդունելի է, որ ֆինանսական համահարթեցման դեպքում ունենք անհավասար մոտեցում: Փաստացի Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում: Սա անընդունելի մոտեցում է, որ մի համայնքում ֆինանսական համահարթեցումը կատարվում է մյուս համայնքների հաշվին»:
[b]Հայաստանի համայնքների միություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3226 դիտում
13:10 23-01-2017
ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը` փոխարենը 283%-ով ավելացնելով մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը
Այս բաժնից
604 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
907 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1951 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է