211652_close_icon
views-count630 դիտում article-date 10:01 29-05-2020

Պատգամավորներն առաջարկում են ավելացնել խորհրդականներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել են օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվի մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանում: Եվ հետաքրքիր է, որ պատգամավորներն առաջարկում են ավելացնել Ազգային ժողովի հաստիքների թիվը: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում և ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է և ԱԺ խմբակցության խորհրդականը: Եվ ստացվում է, որ հաստիքների թիվը կարող է ավելանալ 15-ով, քանի որ խորհրդարանում կա 12 մշտական հանձնաժողով և երեք խմբակցություն: Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է վեց գործակցով, և նա կստանա 390 հազար աշխատավարձ (բազային աշխատավարձը 66 հազար 400 է): Միևնույն ժամանակ նրանք փոփոխություն են առաջարկել ԱԺ կանոնակարգ օրենքում, որը կապված է հանձնաժողովների աշխատանքի հետ: Այսուհետ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի Ազգային ժողովին և հանրությանը: Բացի այդ, առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր