13400 դիտում
19:28 06-04-2018
Վարչապետն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 6-ին, աշխատանքից ազատել է իր ինը խորհրդականներին:
Կ.Կարապետյանը գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատել է Էդուարդ Ներսիսյանին (Թվային Հայաստանի գործադիր տնօրեն), խորհրդականի պաշտոնից՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոլիին, Համլետ Հովսեփյանին, Էրիկ Գյուլազյանին, Արմեն Ավակ Ավակյանին, Ալեքսանդր Խաչատուրյանին, Մհեր Տերտերյանին, Սամվել Սարգսյանին, Վռամ Գյուլզադյանին:
Այժմ վաչապետ Կ. Կարապետյանն ունի հինգ խորհրդական. գլխավոր խորհրդականներն են՝ Գագիկ Մարտիրոսյանը, Գևորգ Մուրադյանը, Հայկ Դավթյանը, խորհրդականներն են՝ Արամ Մխոյանը և Գևորգ Մալխասյանը:
[img]http://st0.shamshyan.com/editor/0202855001523028465466600.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
586 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա