211652_close_icon
views-count712 դիտում article-date 13:17 28-05-2020

ՊՆ խոսնակը հրապարակել է 100 տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը

Սիրով հրապարակում եմ ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ լուսանկար հրապարակել: «Բրյուս Պողոսյանն այն գտել է իր պապի՝ Խաչատուր Պողոսյանի անձնական արխիվում։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է, որը հայկական բանակին աջակցելու, սատարելու պատմական վառ օրինակ է։ Հ.Գ. եթե ունեք Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած նվիրատվության նմանօրինակ փաստաթուղթ, խնդրում եմ հրապարակել մեկնաբանությունների դաշտում»,-գրել է խոսնակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր