2992 դիտում
09:44 09-03-2017
Ավագյանը ստացած 20 մլն դրամի և 40 հազար դոլարի նվիրատվության ծագումը պարզել չի հաջողվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ երիտասարդական թևի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս։
Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի և 40 հազար դոլարի նվիրատվություն։
Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ՝ մի մասը աշխատավարձի, մի մասը՝«այլ եկամուտների», մի մասն էլ՝ստացված փոխառությունների և այդ նվիրատվությունների տեսքով։
ՀՀԿ երիտթևի առաջնորդը նաև հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել 28.8 մլն դրամով։ Իսկ ահա շարժական գույքի մասին որևէ տեղեկատվություն նշված չէ։ Նշենք, որ Կ. Ավագյանի կինը՝ Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ։
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2674 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
2329 դիտում
12:06 28-11-2014
«Հեռուստամարաթոն 2014»-ն արձանագրել է 12,399,550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում
964 դիտում
13:17 28-05-2020
ՊՆ խոսնակը հրապարակել է 100 տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»