211652_close_icon
views-count26180 դիտում article-date 22:54 27-05-2020

Երևանում ուժեղ քամու հետևանքով տապալված ծառը վնասել է նաև ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով հսկայական ծառը Սայաթ-Նովա 21ա շենքի բակում կոտրվել և ընկել էր կայանված ավտոմեքենաների վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով թաղապաետարանի կանաչապաման աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են տապալված ծառերը, սակայն չեն կարողացել պարզել տուժած քաղաքացիների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից մեկը Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր