211652_close_icon
views-count20007 դիտում article-date 20:44 27-05-2020

Ազգանվանս պատճառով պռոբլեմի մեջ եմ ընկել. Վահագն Ղալումյան. Newsbook.am

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթին դիմած ընկերությունը հրաժարվել է հետագա ընթացքից: [url=https://newsbook.am/?p=141226&l=am&fbclid=IwAR2W3Zz9G1m5zxNR8523DAnBclqXU9i_Jvvy3m8v1TgDyKmc2CgeX8w6T_w]NewsBook[/url]-ի հետ զրույցում հայտնեց մրցույթին դիմած «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ղալումյանը։ Հիշեցնենք՝ Politik.am-ը գրել էր, որ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթը շահած ընկերությունը բանկային կեղծ երաշխավորություն էր ներկայացրել։ Եվ այդ ընկերության տնօրեն Վահագն Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի մտերիմ ազգականն է։ «Ես իմ ՍՊԸ-ով մասնակցել եմ այդ մրցույթին, բայց այդտեղ այլ ընկերություններ կան և իրենք են փաստաթղթերը լրացրել: Ամսի 10-ին քաղաքապետին նամակ եմ գրել և իմ կամքով հրաժարվել մրցույթից: Իմ հրաժարականից հետո նոր իմացել եմ, որ խնդիր կա և ընթացքից հետ եմ կանգնել»,- նշեց նա: Այս գործով արդեն քննությունն է սկսվել: Վահագն Ղալումյանի խոսքով՝ քննությանը կպարզի, մեղավոր է ինքը, թե՝ ոչ: Վահագն Ղալումյանը «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ն բացել է զբոսաշրջության ոլորտում աշխատելու նպատակով, հետո մտադրությունը փոխել է և որոշել շինարարության ոլորտում գործունեություն ծավալել: Նա սրտնեղում է, որ ազգանվան պատճառով ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գործին քաղաքական աստառ է տվել: «Ինչ ինքը քաղաքապետ է, ես իրեն չեմ տեսել: Ազգանվանս պատճառով, կոպիտ ասած, պռոբլեմի մեջ եմ ընկել»,- ասաց Վահագն Ղալումյանը: Նրա պնդմամբ՝ մտերիմ չէ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, վարչապետին անգամ մոտիկից չի տեսել: Ասում է՝ Դավիթ Խաժակյանն իր անձնական տվյալները հանրայնացրել է: «Նկարս, հեռախոսահամարս հրապարակել է: Տան անդամները նյարդային վիճակում են: Երեխաները պանիկայի մեջ են, րոպեն մեկ նայում են, տեսնեն՝ Խաժակյանը երբ է ինչ- որ բան ցանցերում հրապարակելու: 14 տարեկան երեխան անընդհատ մտնում է Խաժակյանի էջը, տեսնի, թե իմ մասին ինչ է գրում»,- ասաց նա: Վահագն Ղալումյանը նշեց նաև, որ «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ն տեխհսկողություն չի շահել և որևէ կապ չունի «Էտալոն Գրուպ»-ի հետ։

Նմանատիպ նյութեր