1634 դիտում
15:50 19-09-2014
Վերացվել է «Հովսեփ Ղալումյան» հացի արտադրամասi «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշմամբ արգելվել էր Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Մատնաքաշ» տեսակի հացը և արտադրության մեջ օգտագործվող խմելու ջուրը համապատասխանեցվել են ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ վերացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
15:42 02-09-2014
Արգելվել է «Հովսեփ Ղալումյանին» Ա/Ձ-ի «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը
1199 դիտում
11:52 12-06-2014
Վերացվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության արգելանքը
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
841 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին