Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Ուրիխանյանը․ Ալեն Սիմոնյանը շփոթվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/581351.html?fbclid=IwAR28b-3moiAhQx2g8bKYUnPlP_otsasM004Uj6k_bRtoxIhQQt3kiB1f9M4]News.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 27-ին զվարճալի դեպք տեղի ունեցավ, որն առաջացրեց ներկաների ծիծաղը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցից հետո վարչապետին ամբիոն հրավիրելիս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շփոթվեց ու հայտարարեց. «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Ուրիխանյանը»: Սա դահլիճում ծիծաղ առաջացրեց։
Որոշ ժամանակ անց էլ վարչապետի պատասխանին արձագանքելիս Տիգրան Ուրիխանյանը նկատեց․ «Խնդրում եմ չհանդիմանել հարգարժան փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին էդ արտահայտության համար»։