Հնդկաստանի մի շարք քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա․ որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/05/27/India/3300867?fbclid=IwAR3VExWioVoQOirLD4MSAoPTyorw5C8VnGg-GXQRyggRRxuvI2WP6woBwTg]Tert.am[/url]-ը գրում է. Հնդկաստանի Ջայպուր և մի շարք այլ քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա՝ նրանց ստիպելով պատսպարվել իրենց տներում։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են միջատները ծածկում երկինքը և ստիպում բնակիչներին փախչել:
«Երկնքում անհամար մորեխներ են թռչում, նման բան կյանքում երբեք չեմ տեսել»,- ասում է տեսանյութի հեղինակը, ապա տեսախցիկը թեքում տանիքի հատակին, որն ամբողջովին պատված է մորեխներով։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Հաղորդվում է, որ Ուտար Պրադեշում, Ռաջաստանում, Մահարաշտրայում և Մադհյա-Պրադեշում, ինչպես նաև մերձակա գյուղատնտեսական շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Պաշտոնյաները միջատասպան միջոցներ են օգտագործել ցանքատարածություններից վնասատուներին վռնդելու համար։
Հայտնի է, որ դրանք կոչվում են անապատային մորեխներ և, ինչպես ասում են, Պակիստանից տեղափոխվում են Հնդկաստան՝ այդ երկրում ցանքատարածությունները ոչնչացնելուց հետո։