211652_close_icon
views-count916 դիտում article-date 12:29 10-07-2023

Սոչիում 3-րդ օրն է` տեղատարափ անձրևներ ու հեղեղներ են. որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն

Սոչիում վատ եղանակի պատճառով մոտ 240 մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում, մոնիտորինգային խմբերը սկսել են շրջանցել հեղեղված տարածքները՝ վնասն արձանագրելու համար, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Վատ եղանակից տուժած շրջաններում արտակարգ դրություն է սահմանվել, այս մասին հայտարարել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին թելեգրամյան ալիքում։

«Հիմա Խոստայից և Ադլերից 240 քաղաքացի գտնվում են ժամանակավոր կացարաններում, գրեթե բոլորը Սիրիուսի բնակիչներ են: Մենք տրամադրում ենք անհրաժեշտ օգնությունը։ Տուժած շրջաններում արտակարգ դրություն ենք մտցնում»,-ասված է Սոչիի քաղաքապետի հայտարարության մեջ։

Սիրիուսում տեղակայված է օպերատիվ շտաբ։ Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոչիի Խոսինսկի և Ադլեր շրջաններում, Սիրիուսի դաշնային տարածքում մունիցիպալ արտակարգ ռեժիմ է մտցվել։

Նշենք, որ Սոչիում արդեն երրորդ օրն է տեղատարափ անձրևներ են:

Նախօրեին հաղորդվել էր, որ Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:

«Փոթորկի նախազգուշացման ռեժիմի ընթացքում լողափերում լողալն արգելված է։ ... Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ինչպես նաև ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց ... Արգելքը կհանվի եղանակային պայմանների փոփոխության և փոթորիկի դադարելուն պես»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Հուլիսի 8-ին Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը մինչև հուլիսի 10-ը փոթորկի նախազգուշացում է հայտարարել Անապայից մինչև Սոչիի Մագրի առողջարանային շրջան ընկած հատվածում։ Գործակալությունը նախազգուշացրել է ծովի վրա պտտահողմերի առաջացման վտանգի մասին։

Նմանատիպ նյութեր