211652_close_icon
views-count1457 դիտում article-date 14:40 31-05-2020

Ջորջ Ֆլոյդի մահից հետո առաջացած բախումների հետևանքով ամերիկյան մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/05/31/george-floyd/3303640?fbclid=IwAR3h881PEk1Hk8bWimFaPrvHlSIopp2qxBeHn3UJ4MwLAm8xS7qNwcsGj1w]Tert.am[/url]-ը գրում է. ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել այն բանից հետո, երբ ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով Մինեապոլիս քաղաքում մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը: Սա բերել է զանգվածային բողոքի ակցիաների ԱՄՆ մի շարք քաղաքներում, որոնք վերաճել են բախումների իրավապահ ուժերի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Անկարգություններից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը Լոս Անջելեսն է: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պարետային ժամ է հայտարարել քաղաքում և պատրաստության է բերել Ազգային գվարդիան` արտակարգ իրավիճակում միջամտելու համար: Քաղաքում անկարգությունների ընթացքում խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, 100-ավոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Նյու Յորքում ոստիկանական մեքենան մխրճվել է ցուցարարների շարքի մեջ` նրանց ցրելու նպատակով: Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն ասել է, որ իրավիճակի մեղավորը ցուցարարներն են եղել, սակայն իր հերթին կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը նշել է, որ քաղաքապետի մեկնաբանություններն անընդունելի են և նա չպետք է արդարացնի ոստիկաններին: Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը նույնպես պարետային ժամ է հայտարարել քաղաքում: «Ես տեսել եմ, թե ինչպես էին ցուցարարները ջրով, մեզով և Աստված գիտի էլ ինչով լցված շշերը նետում ոստիկանության ուղղությամբ»,-ասել է քաղաքապետը: Ատլանտայում պարետային ժամ հայտարարելուց հետո ցուցարարները մնացել են փողոցներում, վնասելով տրանսպորտային միջոցներն ու մասնավոր սեփականությունը: Տասնյակ ձերբակալություններ են տեղի ունեցել: Նման անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում, Պորտլանդում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է 10 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չենդադարում բողոքի ակցիաները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր