1168 դիտում
12:31 26-05-2020
ԱԺ նախագահը ողջունեց «Լուսավոր Հայաստան»-ի՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցելու որոշումը
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ վերադառնալու որոշումը:
«[url=https://armenpress.am/arm/news/1016432.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում:
«Մենք վաղ առավոտից շտապեցինք քննարկել օրակարգի հարցերը և մոռացանք ողջունել մեր գործընկերների վերադարձը խորհրդարան: Ես ուզում եմ ողջունել «Լուսավոր Հայաստան»-ի որոշումը՝ վերադառնալ և մասնակցել նիստերին: Եվ ես հիշեցի, որ առնվազն մամուլից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեր հարգելի գործընկերները հայտարարել էին, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ այժմ, այսօր այստեղ տեսնելով մեր գործընկերներին, ենթադրել կարող եմ, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին: Տեղի ունեցածը դատապարտվել է, դատապարտվել է նաև վարչապետի կողմից, խմբակցության բազմաթիվ գործընկերների կողմից»,-ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով նրան, որ ինքը որպես ԱԺ նախագահ և տվյալ նիստը նախագահող, ծեծկռտուքի միջադեպի ընթացքում դուրս չի հրավիրել իր խմբակցության գործընկերներին, նաև այլ պատգամավորների, հիշեցրեց, որ ինքը հայտարարել է ընդմիջում, որի արդյունքոմ դահլիճից դուրս են հայտնվել բոլոր պատգամավորները: Կարծում է, որ այլ մեկնաբանության կարիք չկա:
Իսկ ինչ վերաբերում է նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար պատգամավորներին նախազգուշացում տալու իր որոշմանը՝ Միրզոյանն ասաց, որ կարող են իր այդ որոշումը բողոքարկել ընդհուպ Սահմանադրական դատարանում՝ ինչ կազմով էլ, որ այն գործի:
Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: «Լուսավոր Հայաստան » -ը հայտնել էր, որ կսպասեն իշխանությունների իրավական և քաղաքական գնահատականներին, որից հետո կորոշեն իրենց անելիքները: Այդ հայտարարությունից հետո խմբակցությունը չէր մասնակցել ԱԺ նիստերին: Մայիսի 25-ին հրավիրված ասուլիսում հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե իրենց ակնկալած քաղաքական գնահատականը չի տրվել: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր խոսքը պիտակավորվել է որպես սադրանք, նա նաև նշել էր, որ գոհ չեն իրավական գործընթացից: ԼՀԿ-ն ընդմիջումից հետո վերադառնում է խորհրդարանական աշխատանքին՝ նոր արձանագրումներով, նոր հետևություններով:
Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
10:11 27-06-2019
Նոր փոփոխություն. ԱԺ նախագահը իրավունք կունենա մասնակցելու ԱԽ նիստերին. «Ժողովուրդ»
740 դիտում
15:29 09-09-2022
Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
1872 դիտում
14:02 27-02-2019
Ազգային ժողովի երեք պատգամավոր Փարիզում կմասնակցեն ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին
Այս բաժնից
661 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
640 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
523 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել