211652_close_icon
views-count871 դիտում article-date 19:50 25-05-2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/25/%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%87-%D5%B4%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8-%D5%AF%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B1%D5%A3%D5%BE%D5%AB-%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%95%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/999216?fbclid=IwAR18AlLDnaN6kkyYpp02NiikJGrA9OwSEj40IW2D0ujq_S9013Y9OJ6MlKk]«Փաստինֆո»[/url]-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։ Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց մեր տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Նշենք, որ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։ Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։

Նմանատիպ նյութեր