Այսօր Հակոբ Հակոբյան Վարպետի ծննդյան օրն է
Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«...Իմ ընկեր նկարիչ Հակոբ Հակոբյանը ասում էր, որ այստեղ կատարվելիքը ուրիշ տեղ է որոշվում: Ես վիրավորվում էի, որ նա մեր երկրին օբյեկտի և ոչ թե սուբյեկտի դեր էր վերապահում: Բայց ճիշտն ինքն էր: Ինչ վերաբերում է վերջին ժամանակներին, մի խոշոր տագնապ ունեմ. կայացող ոչինչ չի հանդուրժվում այստեղ:
Թե կայացող դեմոկրատիան, թե կայացող բռնապետությունը մեզանում չեն հանդուրժվում: Դրսի ուժերը այստեղ խաղաղություն չեն հանդուրժում: Մեր միջից կարողանում են խաբելով, կաշառքով իրենց կողմը քաշել: Սա ստույգ է...»:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1998 թ.
Այսօր Հակոբ Հակոբյան Վարպետի ծննդյան օրն է: Շնորհավորենք: Այդ առթիվ հիշեցի այս բնորոշումը, բայց նաև այսօրն է նկարագրում Հրանտ Մաթևոսյան Մեծը:
Լուսանկարում՝ Հրանտ Մաթևոսյան, Սիրավ (Հենրիկ Սիրավյան), Հակոբ Հակոբյան փառահեղ եռամիասնությունը...»: