Այսօր Հակոբ Կոջոյանի մահվան օրն է
1925 թվականին Կոջոյանը նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թ.՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։
1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։
Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։