211652_close_icon
views-count38122 դիտում article-date 16:03 24-05-2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում ախտահանման խնդրով կարող եք վստահաբար դիմել «Ախտահանում մաքրում VCM clean» ընկերությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարում տևական ժամանակ է, աշխատանքներ է իրականացնում, մարդկանց հորդորելով, որպեսզի պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ունենան հատուկ ախտահանող նյութեր: Նույն կոչով նաև ՀՀ կառավարությունն է դիմում ազգաբնակչությանը, սակայն շատերը թերահավատորեն են մոտենում խնդրին: Առողջապահության նախարարությունն ու բժիշկ մասնագետները նաև հորդորում են, որպեսզի հաճախակի լվացվեն, ախտահանեն իրենց բնակության ու աշխատանքային վայրերը, ինչը հնարավորութուն կտա պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց: Վերջին ամիսներին կարծես թե սնկի նման աճել են կեղծ ախտահանողներ, ովքեր զանգահարում են քաղաքացիներին և առաջարկում իրենց ծառայությունը, իբրև թե իրենք կարող են մատուցել որակյալ ծառայություններ, հատուկ նյութերով կատարել ախտահանումներ, մինչդեռ շատ դեպքերում պարզվում է, որ այդ նյութերը տնային պայմաններում սարքված նյութեր են, ինչը ոչ միայն օգուտ, որոշ դեպքերում՝ վնաս է տալիս մարդկանց: Երևանում գործում է [url=https://www.facebook.com/VCMclean/]«Ախտահանում մաքրում VCM clean»[/url] ընկերություն, որի աշխատակիցները ոչ միայն ցուցաբերում են բարեխիղճ մոտեցում, այլ նաև ախտահանման աշխատանքները կատարվում են միջազգային նորմերին համապատասխան: Ախտահանվող նյութերն էլ վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքին ու առողջությանը: Ընկերության ներկայացուցիչները ախտահանման աշխատանքները կատարում են ցանկացած վայրում և որակյալ աշխատանքներով չեն զիջում բազմաթիվ միջազգային նմանատիպ ծառայություններին: Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան, որպեսզի իրենց բնակության ու աշխատանքի վայրերը ախտահանվեն որակյալ մասնագետների կողմից, կարող են դիմել «Ախտահանում մաքրում VCM clean» ընկերությանը, իսկ կատարված ծառայությունների դիմաց վճարումը բավականին մատչելի է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր