ԱԻՆ-ը 140 հազարից ավելի ախտահանում է իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԻՆ ստորաբաժանումներն առանց դադարի շարունակում են իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ամեն օր վարակազերծում է կատարվում Երևանում և հանրապետության բոլոր մարզերում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն աջակցում է այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Մարտից մինչ օրս ԱԻՆ-ն իրականացրել է 140 հազարից ավելի ախտահանում: