211652_close_icon
views-count96081 դիտում article-date 15:20 24-05-2020

Ինչո՞ւ են ոստիկանության Մարտունու բաժնի պետն ու 2 ծառայակիցներ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամաններով ենթարկվել կարգապահական պատասխանատվության

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը 2019 թ.-ի դեկտեմբերի 5-ին տեղեկություն է հրապարակել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 59 ամյա Գնել Մելիքյանին պատկանող մթերային խանութից կատարված գողության վերաբերյալ և տեղեկացրել էր, որ նշված խանութը, որը պատկանում է Գեղհովիտ գյուղի թիվ 2-րդ դպրոցի ուսուցիչ Գ. Մելիքյանին, հափշտակել էին ծխախոտ, ալկոհոլային խմիչք: Հրապարակման մեջ նշել էինք, որ տուժածի հարազատները դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խմբին հայտնել էին, որ այդ ամենը տեսախցիկների կողմից տեսաձայնագրվել է և հանցագործները, ովքեր եղել են 3 հոգով, իրենց սև գործն արել և հեռացել էին Opel մակնիշի ավտոմեքենայով: Տուժածները հույսով ու հավատով սպասել էին, որ ի վերջո Մարտունու ոստիկանները հետևություններ կանեին, սակայն, տեսնելով, որ երկար ամիսներ սայլը տեղից չի շարժվում, Գ. Մելիքյանը դիմում է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, վերջինիս կարգադրությամբ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն: Օրեր առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից պատասխան է ստացվում Գ. Մելիքյանին, [b]որով տեղեկացվում է. [/b] ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Մարտունու բաժնի կապիտան Ռաֆայել Մուշեղյանը Ձեր հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերն ի հայտ բերելու և դրանց տեսագրությունները վերցնելու ուղղությամբ: Իրենց հերթին՝ նույն բաժնի ոստիկանության կապիտան Սիփան Քոչարյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Նորիկ Խաչատրյանը Ձեր խանութից անհայտ անձանց կողմից կատարված գողության դեպքի բացահայտման և գողություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու ընթացքում դիտել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, սակայն չեն իրականացրել զննություն, արձանագրություններ չեն կազմել, տեսագրությունները չեն վերցրել, իսկ նույն բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Հակոբյանն անհրաժետ հսկողություն չի իրականացրել ենթակա ծառայողների գործառութային պարտականությունների ճշգրիտ կատարման նկատմամբ, ինչի արդյունքում հիշյալ տեսագրությունները չեն վերցվել և չեն կցվել նախապատրաստվող նյութերին: Վերոգրյալի կապացությամբ ոստիկանության հիշյալ ծառայողները ՀՀ ոստիկանության պետի հրամանով ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/05/1142219/#lg=1&slide=0]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում 2019թ.-ի դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով: Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել Գեղհովիտ գյուղի բնակիչ, 59-ամյա Գնել Մելիքյանից, ով հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձինք Գեղհովիտ գյուղի՝ իրեն պատկանող մթերային խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն բաժնի հետաքննչական բաժանունքի հետաքննիչ Ռաֆայել Մուշեղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարողները եղել են 3 հոգով և նրանք իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խանութը պատկանում էր նույն գյուղի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Գ. Մելիքյանին, ով գյուղում համարվում է բարեհամբույր մարդ ու նույնիսկ շատերը գյուղում վկայում են, որ նրա խանութից գյուղացիները ապրանքները գնում էին երբեմն «նիսայով» ու շատ դեպքերում խանութի տերը «համաներում էր անում», ասելով՝ մարդիկ սոցիալական այս պայմաններում ի վիճակի չեն պարտքերը մարելու: «Հիմա զարմանում ենք, թե ովքեր են եղել այդ ստահակները, որ թալանել են գյուղում ամենասիրված ու հարգված մարդկանցից մեկի խանութը»: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր