211652_close_icon
views-count2594 դիտում article-date 10:27 24-05-2020

Խարբերդի ամառանոցներում այրվել է վագոն-տնակ

Մայիսի 23-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների թիվ 11 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։30-ին։ Վագոն-տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է։

Նմանատիպ նյութեր