Այրվել է թիթեղյա վագոն-տնակ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի հարակից դաշտերում այրվում է թիթեղյա վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 11.02-ին: Ամբողջությամբ այրվել է չբնակեցված թիթեղյա վագոն-տնակը գույքով (մոտ 20 քմ):