42079 դիտում
13:09 22-05-2020
Երևանում ողբերգական դեպքի հետևանքով մահացած կանաչապատման բաժնի աշխատակցի գործընկերներն ասում էին. «Ցնցված ենք դեպքից, իսկ ղեկավարությունը ցուցաբերում է քար անտարբերություն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր ղեկավար կազմը, կարծես թե, արհամարհած ունի իր աշխատակցի դաժան մահը:
Երեկվա ողբերգական դեպքից հետո «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար կամզից չգիտես ինչու ոչ ոք չի բարեհաճել անգամ ժամանել դեպքի վայր, որպեսի տեղում իրավիճակին ծանոթանան և հետևություններ անեն, մինչդեռ, 2 ժամից ավելի Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների հետ ողբերգության վայրում են եղել հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր իրենց ցավն էին արտահայտում սարսափելի դեպքի վերաբերյալ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում բանվորներից շատերը նշում էին, որ ապշած են ղեկավարների անմարդկային վերաբերմունքից. «Ինչի նման բան լինո՞ւմ է, կենդանին որ կենդանի է խիղճ ունի, բա չգային կանգնեին մեր կողքին, բա դրանք վաբշե խիղճ ունե՞ն, դրանք ծնող, երեխա չունե՞ն, ո՞նց են նայելու մարդկանց դեմքին, նորմալ հիմնարկում ղեկավարները էս դեպքից հետո կհավաքվեին, կգային դեպքի վայր, տեղում անգամ քննարկումներ կանեին ու արարքի մեջ մեղավորները հրաժարական կտային։
Մենք հույս ունենք, որ գոնե Երևանի քաղաքապետարանում այս հրապարակումից հետո գտնվեն գոնե սրտացավ մարդիկ, ովքեր մահացածի ընտանիքին ոչ միայն բարոյական, այլև ֆինանսական օգնություն կցուցաբերեն, քանի որ սոցիալական այս վատ պայմաններում դրա կարիքը հաստատ ընտանիքի անդամները կունենան»:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ողբերգության հետևանքով մահացած Հ. Հախվերդյանն աշխատում էր Նոր Նորք վարչական շրջանի կանաչապաման բաժնում՝ որպես այգեգործ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/21/1155306/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս խոտ հնձելու ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)