211652_close_icon
views-count1420 դիտում article-date 14:56 01-08-2026

Հրազդան խոշորացված համայնքի Ներքին Աղբյուրակ թաղամասի բնակիչներ ասում են. «Հրազդանի քաղաքապետը և «Վեոլիա ջուրը» միտումնավոր մեզ ջրաքամ են անում. խմելու ջուրը կորչում է, իսկ պատասխանատուները ցուցաբերում են քար անտարբերություն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վերին Աղբյուրակ թաղամասի բնակիչներն իրենց զգում են արհամարհված Հրազդանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«2-3 ամիս է՝ խմելու ջրի խողովակը վնասվել է, ու ջուրը հոսում է փողոցով մեկ, անգամ լցվում որոշ բնակիչների տների նկուղներ։ 2-3 ամիս է այդ մասին տեղեկացրել են Հրազդանի քաղաքապետարան, «Վեոլիա ջրին», սակայն ասես-չասես, ոչ մի օգուտ։ Տպավորություն է, որ ամառվա այս տապին Հրազդանի քաղաքապետն ու «Վեոլիա ջրի» պատասխանատուները փորձում են մեզ ջրաքամ անել, այսինքն եթե չունենք խմելու ջուր, ու ջուրն էլ գնում, կորչում է, այլ բառ չես էլ կարող ասել, քան ջրաքամ անելը։ 

Էդ 2 կառույցներից այլևս ոչ մի դրական ակնկալիք չունենք, թե խնդիրը կլուծվի։ Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք, որ առաջին հերթին փրկեն ջուրը կորստից, և երկրորդը՝ մեզ ապահով ու մաքուր ջուր տան»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր