211652_close_icon
views-count1090 դիտում article-date 23:02 24-01-2025

Հաղթանակ թաղամասում 2 ամիս է՝ խմելու ջուրն անխնա հոսում է, իսկ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ցուցաբերում են քար անտարբերություն. բնակիչներն ասում են՝ այդ կառույցները մեզ համար գոյություն չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ի 7-րդ փողոցի բազմաթիվ բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետարանին և Մալաթիայի թաղապետարանին։ 

Այսօր՝ հունվարի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին.

«2 ամիս է՝ բարձիթողի վիճակ է, լրիվ արհամարհական մոտեցում են ցուցաբերում Երևանի քաղաքապետարանի, Մալաթիայի թաղապետարաանի և «Վեոլիա ջրի» աշխատակիցները։

Ով է տեսել՝ 21-րդ դարում նման անփույթ վերաբերմունք է ցուցադրվում կենսական նշանակություն ունեցող ջրի, այն էլ՝ խմելու ջրի նկատմամբ։ 2 ամիս է զանգահարում ենք Երևանի քաղաքապետարան, Մալաթիայի թաղապետարան ու «Վեոլիա ջուր», սակայն այդ 3 կառույցներում ասես ոչ էլ հետաքրքրվում և անհանգստանում են։ Ամբողջ աշխարհը պայքարում է, որ ջրի կորուստ իրենց երկրներում չլինի, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում, 2 ամիս է՝ խմելու ջուրը, որի կողքով անցնում են նաև կոյուղի ու ոռոգման ջուր, անխնա հոսում է։

Հետաքրքիր է, հիմա եթե բռնենք, ճանապարհը փակենք ու դիմենք ավելի կտրուկ միջոցների, մեզ կմեղադրեն, թե հակաօրինական գործողություններ ենք կատարում։ Բա ձեր արածն ի՞նչ է, ոչ միայն հակաօրինական է, այլ նաև ձեր քար անտարբերության պատճառով տոննաներով խմելու ջուրը կորում է։ 

Ամոթ է, մի քիչ թասիբ ունեցեք։ Տիգրան Ավինյանն ասում էր՝ ասեք, կանենք, 2 ամիս է ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ո՞վ է պատասխան տալու ոչ միայն ջրի կորստի, այլ նաև նրա համար, որ հոսող ջրերի հետևանքով մի քանի տների հիմքերի հերն է անիծվում։ Էլ չենք ասում, որ ասֆալտն արդեն նստում է, ինչի պատճառով արդեն մի քանի վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ քաղաքային տրանսպորտի մասնակցությամբ, բարեբախտաբար առանց զոհերի և վիրավորների»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր