211652_close_icon
views-count695 դիտում article-date 10:49 21-05-2020

Պետք է զարկ տալ եգիպտացորենի մշակությանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արդի հայերենի բացատրական բառարանում (Էդուարդ Աղայան, 1976) այն նշվում է իբրև հացազգիների ընտանիքին պատկանող միամյա կողրավոր բույս, սիմինդր, ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969)՝ դարձյալ սիմինդր: Հայերէն բացատրական բառարանում (Ստեփան Մալխասեանց, 1944) սիմինդրին զուգահեռ նշվում է՝ լազութ, մայծ: Իսկ հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում (Աշոտ Սուքիասյան. ԵՊՀ. 2009) այն մսրացորեն, քուքուռիկ, խնդող, խուրմած կորեկ է կոչվում: 1967 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչության հայոց լեզվի հոմանիշների բառարանում ասվում է նաև հնդիկ ցորեն, հեքըմա ցորեն, խամբար, մուրմուրղան: Այս ամենը վերաբերում է շատերիս սիրելի եգիպտացորենին: Որ, ինչպես Ղևոնդ Ալիշանն է վկայում «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում, Հայաստանում մշակվում է 17-րդ դարի վերջից: Նաև՝ որ մշակման լավ ավանդույթներ է ունեցել Խորհրդային Հայաստանում: Որ Խորհրդային միության փլուզումից հետո, առաջին անգամ 2008 թ. Արմավիրում հողի սեփականատերերը փորձել են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ: 2013-2014 թթ. պետությունը այս խնդրին այնքան ուշադրություն դարձրեց, որ անգամ կառավարության որոշում ընդունեց, ըստ որի՝ մեր երկրում պետք է կազմակերպվի եգիպտացորենի արտադրություն: Հետո եգիպտացորենի մշակության անհրաժեշտության մասին կարծես սկսեցին չխոսել: Ո՞րն էր պատճառը, չարդարացրե՞ց իրեն, չափազանցվա՞ծ էին եգիպտացորենի այդքա՜ն արժեքավորության մասին պնդումները, թե՞ այլ պատճառ կար․․․»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր