211652_close_icon
views-count559 դիտում article-date 10:41 26-05-2020

Եգիպտացորենի մշակությամբ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարիներ առաջ նաեւ թռչնարտադրության ոլորտին զարկ տալու համար կարեւորվեց եգիպտացորենի մշակության զարգացումը: Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ով զբաղվել է այդ խնդրով (եգիպտացորենի մշակության), ինչպես նախկինում, այսօր էլ համոզված է, որ եգիպտացորենի մշակությունը Հայաստանին խիստ անհրաժեշտ է: «Մենք մեր երկրում թռչնաբուծությունը զարգացնելու շատ մեծ հնարավորություն ունենք: Խորհրդային վերջին տարիներին թռչնի մսով ու ձվով ինքնաբավ երկիր էինք: Մինչդեռ մի ժամանակահատված կար, որ դրսից բերվող գունավոր փաթեթներով թռչնի մսի համար մետրերով հերթեր էին: Անկախությունից հետո շրջան եղավ, որ մասամբ վերականգնեցինք թռչնաբուծության ոլորտը: Բայց վերջին 5-6 տարիներին նվազեց ոլորտի տեմպը: Մինչդեռ մենք հսկայական հնարավորություններ ունենք այս բնագավառը զարգացնելու և՛ խոշոր, և՛ միջին հատվածներում: Բայց դրա համար նախ պետք է կերի հարցը լուծենք: Ներմուծում ենք՝ հասկանալի հետևանքներով հանդերձ. թանկանում է ինքնարժեքը՝ տնտեսապես ոչ ձեռնտու դառնալով: Սակայն կարող ենք տեղական կերարտադրություն կազմակերպել: Եվ սրա բոլոր հնարավորություններն էլ ունենք: Որովհետև կերի մեջ տեսակարար մեծ կշիռ է կազմում եգիպացորենը, որի պահանջարկի 90 տոկոսը ներկրում ենք»,- պարզաբանեց Գառնիկ Պետրոսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր