211652_close_icon
views-count16747 դիտում article-date 16:29 19-05-2020

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Nissan XTrail-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը18։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ թիվ 12 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 72-ամյա Սերգեյ Կ-ի վարած Nissan XTrail մակնիշի 75 CՏ 005 համարանիշի, 30-ամյա Արթուր Ն-ի վարած BMW մակնիշի 77 ՍT 772 համարանիշի և 28-ամյա Անդրանիկ Վ-ի վարած Opel մակնիշի 35 ՏQ 636 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Վ-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Չ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր