48050 դիտում
10:53 05-03-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 74-ամյա վարորդի Nissan XTrail-ն ու 25-ամյա վարորդի Dodge-ը, վերջինս էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 2-րդ հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էրիկ Դավթյանի վարած Dodge մակնիշի և 74-ամյա Ռուբեն Ալլախվերդյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով այնուհետև Dodge-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորւթյամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Զարգարյանն ու պարեկ Գրիգոր Բադալյանը;
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)