3991 դիտում
12:18 18-05-2020
Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարեւորելու թանգարանների դերը. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Շնորհավորանքում ասվում է.
«Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից եւ ջատագով:
Թանգարանները մեր մշակույթի, կրթության եւ զարգացման կարեւորագույն կենտրոններն են, որտեղ պահվում եւ ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարեւոր իրադարձությունների, փաստերի, եւ, ընդհանրապես, մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարեւորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ ներշնչվելու, ստեղծագործելու եւ երեւակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը պետք է նշենք անսովոր պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները կներկայացնեն առցանց հարթակում, իսկ Օրվան նախորդող շաբաթ երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին:
Մայիսի 18-ը ընդունված է համարել նաեւ թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոն: Ուստի, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր իրենց նվիրյալ, բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքով կապված են թանգարանային մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման գործին: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական բեղուն գործունեություն, բուռն խանդավառություն եւ հարյուր հազարավոր այցելուներ»:
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
13:49 02-09-2021
Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է․ Արթուր Թովմասյան
1455 դիտում
16:17 14-05-2021
Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին
4070 դիտում
16:47 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան