211652_close_icon
views-count4397 դիտում article-date 15:40 17-05-2020

Պատգամավորին վրաերթ չի կատարել և բռնության սպառնալիքներ չի հնչեցրել. պաշտպանը Վերաքննիչ բողոք կներկայացնի

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը պատրաստվում է բողոքարկել նրան 2 ամսով կալանավորելու որոշումը։ [url=https://news.am/arm/news/579159.html?fbclid=IwAR3xG1OZD1hpa7RL4ayhjSG1J4k64Dc-qWNo7xBNd_cY0oAL_GN8oFkcTzs]NEWS.am[/url]-ի հետ զրույցում փաստաբանը ասաց, որ աշխատում է բողոքարկման դիմումի վրա եւ ավարտելուն պես այն կներկայացնի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը կալանավորել է պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի գործով․տուժող է ճանաչվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքն անհիմն է եւ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: «Առհասարակ չէր կարող 316 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվել, առավել եւս այդ գործի շրջանակներում ձերբակալվել եւ կալանավորել,, քանի որ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե իշխանության ներկայացուցիչ ով կարող է հանդիսանալ: Ըստ էության իշխանության ներկայացուցիչ կարող է հանդիսանալ պետական կամ տեղական ինքնակառավարման այն անձը, ով որ ծառայության շրջանակներից դուրս սահմանված կարգով ունի կարգադրիչ լիազորություններ: Այս դեպքում ԱԺ պատգամավորը որեւէ կարգադրիչ լիազորություն չունի, այսինքն չի կարող հասարակ քաղաքացիների խմբին որեւէ իրավաչափ պահանջ ներկայացնել: Ըստ էության վարույթն իրականացնող մարմինը փորձում է մեկնաբանել, որ քանի որ ԱԺ-ն մեր օրենսդիր մարմինն է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն էլ հանդես է գալիս որպես իշխանության ներկայացուցիչ, սակայն դա այդպես չէ»,-ասաց պաշտպանը: Անդրադառնալով միջադեպին` փաստաբանն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Նա չի հերքում, որ հեծանիվով է եղել, բայց վրաերթ չի կատարել եւ բռնության սպառնալիքներ չի հնչեցրել»: Հիշեցնենք, որ «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել էր մայիսի 13-ին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ Բաղդասարյանը մայիսի 11-ին իրավապահ մարմինների հաղորդել էր, որ Ալեքսանյանը Սահմանադրական դատարանի մոտ ժամը 17։00-17։15 ընկած ժամանակահատվածում փորձել էր իրեն հեծանիվով վրաերթի ենթարկել, իր հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ էր հնչեցրել։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/12/1154588/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր էին նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։ Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր