211652_close_icon
views-count692 դիտում article-date 17:51 15-05-2020

Արոնյանը՝ նոր սուպերմրցաշարում

Երևանցի Լևոն Արոնյանը կմասնակցի մայիսի 19-ից հունիսի 3-ն անցկացվելիք արագ շախմատի առցանց մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Սա Magnus Carlsen Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Առաջին փուլին, որտեղ հաղթել էր նորվեգացի Կարլսենը, Արոնյանը չի մասնակցել։ Մրցաշարում հանդես կգան նաև Մագնուս Կարլսենը, չինացիներ Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանջին, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիիլ Դուբովը, ամերիկացիներ Ուեսլի Սոն եւ Հիկարու Նակամուրան, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։

Նմանատիպ նյութեր