Դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը 10-րդն է
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով 10 –րդ տեղն է զբաղեցնում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում:
Մեր գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 91-րդը:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը / 2845 միավոր /: Նրան հաջորդում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան / 2828 /, իսկ առաջին եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը / 2812 /: