Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում նորից լավագույն տասնյակում է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբերի համաշխարհային դասակարգման աղյուսակը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջադիմել է: Վերջինս 11-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնական՝ ունենալով 2765 գործակիցը:
Վարկանիշային աղյուսակը 2835 գործակցով շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 2832 գործակցով երկրորդն է: