68314 դիտում
09:37 15-05-2020
Մանկական նոր հիվանդություն` կորոնավիրուսի դեմ իմունային համակարգի ուշ արձագանքի արդյունքում․ «Ամերիկայի ձայն»
Աստիճանաբար աճում է այն երեխաների թիվը, որոնց մոտ նկատվում է առողջական առեղծվածային իրավիճակ` կովիդ 19 հիվանդությամբ վարակվելուց հետո: Այն անվանում են մանկական բազմահամակարգ բորբոքային ախտանիշ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5420160.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Բժիշկներն ուսումնասիրել են առնվազն 150 երեխաների: Նման ախտանիշներով երեխաներ են գրանցվել Նյու Յորքում ու ԱՄՆ-ի 17 այլ նահանգներում:
Նշված երեխաների մոտ ի հայտ են գալիս կայուն բարձր ջերմություն, երիկամների ու սրտի բորբոքում ու վատ աշխատանք: Բորբոքվում են արյան անոթները, կարմրում` աչքերը, մուգ կարմիր գույն ստանում լեզուն, ճաքում են շուրթերը:
Ինչպես որոշ մասնագետներ են ասում, այս ախտանիշն ուղղակիորեն կապված չէ կորոնավիրուսի հետ: Այս խտանիշներն ունեցող ոչ բոլոր երեխաների մոտ է կորոնավիրուսը հաստատվել: Սակայն Եվրոպայից ու ԱՄՆ-ից ստացված տեղեկությունների համաձայն, կապը կորոնավիրուսի հետ գրեթե հաստատված է: Ուսումնասիրությանը մասնակցած բժիշկներն ասսում են, թե սա կորոնավիրուսի դեմ երեխայի իմունային համակարգի ուշ արձագանքն է: Եվ քանի դեռ կովիդ 19 հիվանդությունը շարունակում է տարածվել, ավելի մեծաթիվ երեխաների մոտ կարող են նկատվել այս ախտանիշները:
Երեխաների մեծ մասն այս ախտանիշները ծանր չեն տանում, շատերը նույնիսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժման կարիք չեն ունենում: Սակայն փաստն այն է, որ այս ախտանիշների հետեւնքով կան նաեւ մահացության դեպքեր երեխաների շրջանում:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ուղեցույց է նախապատրաստում բժիշկների համար: Նույն աշխատանքով է զբաղված նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մեծ Բրիտանիայում, որտեղ 100 երեխաների մոտ են հայտնաբերել մանկական բազմահամակարգ բորբոքային ախտանիշներ, բժիշկներն այն նկարագրում են որպես կավասակի անվանումը կրող հիվանդության մի ճյուղ: Այս հիվանդությամբ հիվանդանում են հիմնականում մինչեւ հինգ տարեկան երեխաները: Սակայն այս նոր համախտանիշը հանդիպում է նաեւ ավելի բարձր տարիք ունեցող, մինչեւ 16 տարեկան երեխաների մոտ:
Հիվանդությունն ամենածանրը տանում են միջին հաշվով յոթ տարեկանները, որոնց մոտ ի հայտ են գալիս սրտի անբավարար աշխատանք եւ թունավոր ցնցումների համախտանիշ: Հիվանդությունն առաջ է գալիս կորոնավիրուսով վարակվելուց մինչեւ վեց շաբաթ հետո:
ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների գիտնականներն այժմ սկսել են մանկական այս համախտանիշի ուսումնասիրության լուրջ աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
15948 դիտում
19:50 18-04-2020
Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին ալիքից հետո աշխարհում կարող են ներդնել «իմունային անձնագրեր»՝ սահմանն անցնելու համար
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»