3953 դիտում
09:51 29-08-2020
Ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը ու որոշ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մնացյալ քաղաքացիները՝ կրեն․ ո՞րն է իրենց ու շարքային քաղաքացու իմունային համակարգի և գենետիկ կոդի տարբերությունը․ Նաիրա Զոհրաբյան
Հիմա մեր պարետը որոշել է, որ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ կարող են դիմակ չդնել, բայց, ասենք, վեց տարեկան առաջին դասարանցի երեխան դիմակով մի քանի ժամ դաս պիտի անի։ Այս մասին [url=https://www.facebook.com/n.zohrabyan/posts/808264723327254]գրառում է կատարել[/url] ԲՀԿ-ական պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։
«Եթե մեկը լիներ, որին դիմելը իմաստ ունենար, հաստատ կհարցնեի՝ ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահն ու էլի ինչ-որ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մնացյալ երկու միլիոն 994 հազար քաղաքացիները պիտի դնեն։ Ո՞րն է իրենց ու շարքային քաղաքացու իմունային համակարգի եւ գենետիկ կոդի տարբերությունը։
Ես հասկանում եմ, որ ինչ ուզում՝ անում եք։ Ու ասեմ ձեզ, դա միայն ես չէ, որ հասկացել եմ։ Դա արդեն հասկացել են ոչ միայն ձեզ չընտրած, այլ նաեւ ձեզ ընտրած հպարտ մեր հայրենակիցները, որոնց ասել էիք, որ իրենցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ է։ Հիմա էս մարդիկ ուզում են իմանալ, ինչո՞ւ 2 միլիոն 994 հազար վարչապետերն ու նախագահները դիմակ պիտի կրեն, իսկ ընդամենը մի քանի արտոնյալների շնչառական ուղիները պիտի ազատագրվեն դիմակի պրեսսինգից։
Ուզում եմ, որպես ՀՀ պատգամավոր ընդամենը տեղեկացված լինել՝ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանը էդ ո՞ր օրենքով կուզի դիմակ կդնի, չի ուզի՝ չի դնի, իսկ մեզ, շարքային մահկանացու պատգամավորներիս նույն դահլիճում, օդի նույն բաղադրության պայմաններում, պիտի պարտադրեն դիմակ կրել։
Բա հիմա սա ո՞ւմից իմանամ։ Հը՞։
Հա, էն, որ ճշտապահորեն հետեւում եք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, էդ ցուցումներում ասված է, որ մինչեւ 12 տարեկան երեխաները կարող են եւ դիմակ չկրել։ Բա էդ ցուցումի՞ն խի չեք հետեւում։ Ո՞նց եք պատկերացնում, որ փոքր երեխան էդ դիմակը մի քանի անգամ չի գցելու գետնին, վերցնի՝ դնի իր կամ դիմացի երեխայի դեմքին։ Գոնե գիտե՞ք, որ երեխաները ստատիկ սվարկա չեն լինում նստատեղին այն պարզ պատճառով, որ երեխա են։
Ու ոչ մի ուսուցիչ դա վերահսկել չի կարողանալու։ Եթե ամեն դպրոցի մոտ սպեցնազի մի ջոկատ էլ բերեք, երեխաները խաղալու են, շփվելու են, դիմակները հանել-հագնելու են ու էդ դիմակները կես ժամ հետո դառնալու են թունավոր կենսաբանական զենք։
Ես չեմ դիմում կառավարությանն ու նախարարին։ Անիմաստ է։ Իրենք անելու են այն, ինչ որոշել են։
Դիմում եմ ծնողներին ու ուսուցիչներին։
Հարգելի՛ ուսուցիչներ ու ծնողներ, միասին գտեք ադեկվատ լուծումն ու պարզապես իրագործեք այն եւ վերջ։
Այլ տարբերակ չկա»։
Նմանատիպ նյութեր
4051 դիտում
16:16 03-06-2020
Ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ․ նախարարը պարզաբանում է
Այս բաժնից
778 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1225 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան