Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին ալիքից հետո աշխարհում կարող են ներդնել «իմունային անձնագրեր»՝ սահմանն անցնելու համար
SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի առաջին ալիքից հետո (մասնագետների կանխատեսումներով, այն կարող է ավարտվել սեպտեմբերի սկզբներին), պետությունները կարող են աստիճանաբար բացել սահմանները:
Միևնույն ժամանակ, համավարակի նոր բռնկումները կանխելու համար անվտանգության նոր միջոցներ են նախատեսվում: Դրանցից մեկը կարող է դառնալ անձի բիոլոգիական փաստաթղթի կամ՝ «իմունային անձնագրերի» ներդրումը, որը կհաստատի, որ մարդը վիրուսակիր չէ կամ նրա արյան մեջ այլևս չկան հակամարմիններ: Ավելի պարզ, նման անձնագիր կարող են ստանալ նրանք, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից կամ բնական իմունիտետ ունեն: Սակայն նման փաստաթղթերը պետք է ճանաչվեն բոլոր պետությունների կողմից:
Այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արել է Չինաստանը. ապրիլի 12-ից Պեկինի հյուրանոցներում մնալու համար ցանկացողները պետք է տեղեկանք ներկայացնեն՝ կորոնավիրուսի բացակայության մասին:
Իմունային անձնագրեր ներդնելու նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Գերրմանիան: Նման անձնագրերը կարող են Գերմանիա մուտք գործողների և զբոսաշրջիկների համար թույլատվության փաստաթուղթ դառնալ: