211652_close_icon
views-count22007 դիտում article-date 16:32 14-05-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում. 60-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին և հայտնվել ձորակում. աներն ու փեսան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում BMW մակնիշի 36 ԼF 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 60-ամյա Արսեն Բ-ն դեռևս անհայտ հանգամանքներում Ալագյազ-Գեղարուտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արսեն Բ-ն և նրա ուղևոր՝ 40-ամյա Հովհաննես Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները աներ ու փեսա են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր