31173 դիտում
11:46 21-06-2020
Ավտովթար Արագածոտնի մարզում.31-ամյա վարորդը Nissan March-ով մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում. վարորդն ու1 և11-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց.նրանց ձորակից դուրս են բերել քաղաքացիները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Ա. Թ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Բավրա-Գյումրի-Երևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Թ.-ն, ուղևորներ, 1-ամյա Ջ. Գ.-ն, 11-ամյա Ս. Գ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորակից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Թ.-ի և Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ջ. Գ.-ինը՝ ծանր:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասպանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Թորոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտռմեքենան, փակել գազաբալոնի փականը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+