ՔԿՀ-ներում թույլ կտրվի շաբաթական 1 անգամ հանձնուք ստանալ. Բադասյան
Որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում. Մասնավորապես թույլ ենք տալու, որ շաբաթական մեկ անգամ մեկ անձի կողմից հանձնուք ստանալու հնարավորություն տրվի դատապարտյալներին: Այս մասին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Համապատասխան միջոցառումներ կիրականացվեն, որից հետո նոր կթույլատրվի հանձնուքի տրամադրումը»,- ասաց նա: