1402 դիտում
11:56 09-04-2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինին նմանվող զանգվածով 180 փաթեթ
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից դատապարտյալ Է․Տ․-ի անվամբ բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։
Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով քաղաքացուհի Ս․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կնոջ մոտ գտնվող օծանելիքի տուփից հայտնաբերվել են աննախադեպ քանակի՝ 180 հատ առանձնացված փաթեթներ, որոնցում առկա են եղել առանձնապես խոշոր չափի՝ 146,07 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
Քաղաքացուհի Ս․Ն․-ն հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1664 դիտում
15:42 04-04-2019
Դատապարտյալին բերված հանձնուքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են կոշտ զանգվածով փաթեթ
1140 դիտում
16:48 25-12-2014
Փաթեթ՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1699 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր