211652_close_icon
views-count9020 դիտում article-date 11:21 14-05-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին: Հաղթանակի տոնն առավել քան պատեհ առիթ է՝ բարձրաձայնելու այն մարդկանց մասին, որոնք գործում են լուռ՝ չհանրայնացնելով այն ահռելի աշխատանքը, որը րոպե անգամ չի դադարում: Սակայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի գործերն իրենք են խոսում իրենց մասին՝ լրջագույն ներդրում Արցախի սահմանների տեխնիկական վերազինման և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացներում, այնքան սպասված տանիք՝ հայրենիքի նվիրյալ զավակներին, աջակցություն անապահով ընտանիքներին: Օրերս Արսեն Միքայելյանը ևս մեկ անգամ փաստեց, որ միշտ կանգնած է Հայոց բանակի և Հայ զորականի կողքին: Մայիսյան հաղթական տոներին ընդառաջ, նրա շնորհիվ այնքան սպասված նոր բնակարանն ունեցավ Ապրիլյան պատերազմում թշնամուն առաջիններից մեկը խոցած մարտիկի ընտանիքը: Այս ընտանիքի համար Եռատոնը հիրավի քառատոն դարձավ, նվիրատուների համար ևս: Ասել, թե նվերը պահանջված էր, նշանակում է գրեթե ոչինչ չասել մինչ այդ պահը մեկ սենյականոց բնակարանում ծվարած ընտանիքի ուրախության մասին: Եվ ահա չի ուշացել իր ժողովրդի արժանի զավակի ազգանպաստ ու պետականամետ գործունեության գնահատանքը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է պետական պարգևով՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Իր շնորհակալական խոսքում Արսեն Միքայելյանը նշել է, որ առավել քան պարտավորեցնող է պարգևատրվել երկիրը շենացնելուն ուղղված իր գործունեությամբ հայտնի հայոց արքայի անվան մեդալով: Մեր հայրենիքի բարօրությանն ուղղված նպատակները շատ են և այսուհետ ևս խարսխված են լինելու թիմային աշխատանքի շնորհիվ դրանք իրականացնելու կամքի վրա։

Նմանատիպ նյութեր