ԼՂՀ նախագահի հրամանագրով Արցախի թեմի առաջնորդը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
                        Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հայրենիքին, Հայ եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած նվիրյալ ծառայության ու վաստակի համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

