Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը պարգևատրվել է «Վարազդատ Արշակունի» մեդալով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը երկարամյա աշխատանքային գործունեության և 60- ամյակի առթիվ պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով։
Պարգևը հանձնել են ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը և վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը:
Վաչագան Վարդանյանն ունի ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի կոչումներ:
Պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով։