211652_close_icon
views-count12612 դիտում article-date 22:53 13-05-2020

Ընտանիքի 3 և 6 տարեկան երեխաները գնդակոծության պահին բակում խաղալիս են եղել․ Բերքաբերի գյուղապետի ԺՊ

Ադրբեջանական գնդակոծությունից այսօր՝ մայիսի 13-ին տուժած բնակելի տանը երիտասարդ ընտանիք է բնակվում մանկահասկ երեխաներով։ Այս մասին [url=https://news.am/arm/news/578453.html?fbclid=IwAR25YnQV_EoAsZ0VCKXcXA6sKttrtTRdJ99uR61MjQBdwvEHQIY8SeQGUCU]NEWS.am[/url]-ին պատմեց Բերքաբերի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալիխանյանը։ «Երկու երեխա ունեն 3 եւ 6 տարեկան, որոնք բակում խաղալիս են եղել, մարդիկ բակերում են եղել։ Գնդակոծության ժամանակ ապահով սենյակ ունեն, դրանից են օգտվել»,- նշեց գյուղապետի ԺՊ-ն։ Գնդակոծության հետեւանքով վնասվել է տան պատուհաններից մեկի ապակին եւ ներսի պատը։ Պատուհանի վերականգնման հարցը, Վահե Ալիխանյանի խոսքով, դեռ չի լուծվել։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/13/1154682/]Ավելի վաղ [/url]ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ «Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- գրել էր նա։

Նմանատիպ նյութեր