211652_close_icon

Երեխաները բակում խաղալիս փամփուշտներ են հայտնաբերել

views-count1628 դիտում article-date 12:59 16-08-2016
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ խաղալու ժամանակ երեխաները փամփուշտներ են հայտնաբերել: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է 4 տուփ, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 ցինկապատ արկղ՝ յուրաքանչյուրում 7.62 մմ տրամաչափի 440 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր