Ժամանակն է, որ մարդիկ դուրս գան թալանչի բանկային համակարգից․ քաղաքացիները ԿԲ նախագահին ուղղված դիմում հանձնեցին. News.am
Մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքում են ընդդեմ բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների գործունեության, մասնավորապես դրանց տրամադրած վարկերի տոկոսադրույքների, այսօր՝ մայիսի 13-ին, ԿԲ նախագահն ուղղված դիմում հանձնեցին ԿԲ շենք, հայտնում է [url=https://news.am/arm/news/578318.html]News.am[/url]-ը։
«Մենք պայքարին միանում ենք եւ որպես քաղաքացի, եւ որպես իրավաբանական տեսանկյունից թիմեր են միանում։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ եկել է ժամանակը, որ դուրս գան թալանչի բանկային համակարգից եւ ապրեն բարեկեցիկ, լավ եւ ավելի լավ այլընտրանք ունենան բանկային համակարգում, ավելի ցածր տոկոսներ ունենան, ինչին հասնելու համար մենք եւ իրավաբանորեն ենք դիմելու, եւ որպես քաղաքացի։ Մեր խնդրը կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ է։ Մեր նպատակը նաեւ այն է, որ փորձենք գյուղերում ապրող մեր հայրենակիցներին նույնպես դուրս բերենք ճահիճից, կասեցնենք մեր երկրից արտագաղթը, որը որ տեղի է ունենում կենտրոնական բանկի բարձր տոկոսների արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը՝ նշելով, որ պահանջում են, որ վարկերի տոկոսները իջեցվեն 10-ի։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/578318.html]կայքում[/url]։