Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց. Ն. Փաշինյան
Հույս ունենամ, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր կամքը ցույց տալ: Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց:
Այս մասին այսօր «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հույս ունեմ՝ խորհրդարանական ուժերը նույնպես»,- ասաց վարչապետը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/30/Pashinyan/2806167]այստեղ[/url]