211652_close_icon
views-count14906 դիտում article-date 20:49 27-03-2016

Քաղաքապե՞տ, թե՞ թալանչի…lurer.com

Ինչպես գիտեք, շուտով Հրազդան քաղաքում կայանալու են տեղի քաղաքապետի ընտրությունները: Այս հանգամանքով պայմանավորված' մամուլի ուշադության կենտրոնում, ինչպես երբևէ, հայտնվել է Հրազդանը' իր խնդիրներով ու տեղի չինովնիկների վարքուբարքով: Այն, որ մեր չինովնիկները երբեք էլ առանձնապես աչքի չեն ընկել իրենց ժուժկալությամբ ու ասկետիզմով, հանրահայտ իրողություն է. որպես կանոն' նրանք իրենց փառասիրությունն ու ագահությունը բավարարել են ժողովրդի կողմից վճարվող հարկերից գոյացող բյուջեի հաշվին' առանց դույզն ինչ մտահոգվելու, որ իրենց ապօրինի գործողությունների պատճառով, կարող են, ասենք երկրի պատմության որևէ փուլում, ենթարկվել պատասխանատվության: Այսպես եղել է միշտ այսպես է և հիմա' խոստովանենք դա, թե' ոչ: Ահավասիկ ամենաթարմ դեպքերից մեկը. ըստ մամուլի տեղեկությունների' պարզվում է' Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ով, ինչպես գիտեք, մասնակցում է նաև Հրազդանի ապագա քաղաքապետի պաշտոնի համար հայտարարված ընտրապայքարին, տեղի սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար համայնքային բյուջեով նախատեսված գումարները գործնականում փոշիացրել է. առաջին երկու ամիսներին Դանիելյանը հասցրել է ծախսել ողջ կիսամյակի համար նախատեսված 9 մլն 775 հազար դրամ գումարը: Տեսնես այս ողջ ժամանակահատվածում որևէ մեկի մտքով վերևներում անցե՞լ է' գնալ, տեսնել, թե հատկապես որտեղ և ինչի վրա են մսխվել այս միլիոնները, և քանի կարիքավոր ընտանիք է հասցրել գոնե մի փոքր պարարտանալ իրեն հասանելիք այս փողերվ. վստահ ենք' այս ամենը տեղի է ունեցել ամենևին էլ ոչ առանձնակի գաղտնիության պայմաններում, և ոչ մի դժվարություն իրենից չի ներկայացնում որևէ մեկի համար իրերի իսկությունը ճշտելը… http://lurer.com/?p=217558&l=am

Նմանատիպ նյութեր